Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին դուրս Է մնացել Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչների ցուցակից

 Եղիսաբեթ Երկրորդ թագուհին դուրս Է մնացել Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչների ցուցակից

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիսաբեթ Երկրորդ թագուհին դուրս Է մնացել Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչների ցուցակից, որն ամեն տարի կազմում Է The Sunday Times թերթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը: Նշվում Է, որ վարկանիշում տեղ են զբաղեցնում 300 ամենահարուստ բրիտանացիները: Այս տարի թագուհին կորցրել Է 17 դիրք եւ հայտնվել 302-րդ հորիզոնականում:

1989 թվականից ի վեր թագուհին ամեն տարի տեղ Էր գրավում ցուցակում: Անկախ փորձագետները Եղիսաբեթ Երկրորդի կարողությունը գնահատել են 110 միլիոն ֆունտ (շուրջ 170 միլիոն դոլար): Անցած տարվա ընթացքում թագուհու եկամուտը կազմել Է շուրջ 10 մլն ֆունտ:

Նշվում Է, որ թագուհու կարողությունը գնահատելիս հաշվի չի առնվել արվեստի գործերի հավաքածուի արժեքը, որն ընդգրկում Է Ռեմբրանդտի, Մոնեի, Լանդսիրի եւ հայտնի այլ գեղանկարիչների ստեղծագործությունները:

Ամենահարուստ բրիտանացիների ցուցակը գլխավորել Է Warner Music-ի սեփականատեր Լեոնիդ Բլավատնիկը: Նրա կարողությունը գնահատել են 13,2 միլիարդ ֆունտ (շուրջ 20 մլրդ դոլար): Բացի այդ, ցուցակում տեղ են գտել Ռոման Աբրամովիչը (7,29 մլրդ ֆունտ) եւ Ռիչարդ Բրենսոնը (4,1 մլրդ ֆունտ):

Նշվում Է, որ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչների առաջին հազար անձանց ընդհանուր կարողությունը կազմում Է շուրջ 547 մլրդ ֆունտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]