1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկները նոր կյանք կստանան. մեկնարկեց ավանդական «Ծաղկահավաք»-ը

Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկները նոր կյանք կստանան. մեկնարկեց 
ավանդական «Ծաղկահավաք»-ը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարևանությամբ մեկնարկեց «Ծաղկահավաք»-ը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի  փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը տեղեկացրեց «Արմենպրես»-ին. «Հարյուր հազարավոր այս ծաղիկները հատուկ տեխնոլոգիայով վերամշակվելու են, ինչի արդյունքում ստացվելու է գրելու թուղթ: Այն նվիրաբերվելու է Ցեղասպանության թանգարանին, որն այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր և նամակներ պատրաստելիս: Իսկ ծաղիկների մնացած մասին պատրաստված պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակի հողի մշակման համար», - ասաց Եվա Մարտիրոսյանը:

Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկները նոր կյանք կստանան: Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի, Անահիտ Մինասյանի

Տարբեր երիտասարդական կազմակերպությունների  ներկայացուցիչները, դպրոցականներն ու ուսանողները, կամավորները  թոռշնած ծաղիկները հավաքելուց հետո ցողունն անջատում են ծաղկաթերթիկից: Առաջինից պատրաստվում է պարարտախառնուրդը, իսկ թերթիկներից՝ վերամշակված թուղթ: Մեկ կիլոգրամ չորացած ծաղկաթերթիկից ստացվում է A3 չափի 40 թուղթ:

Ավանդական դարձած ծաղկահավաքը իրականացվում է 2010-ից և ավանդաբար տևում էր մեկ օր, սակայն այս տարի ծաղկահավաքի համար կպահանջվի երկու օր, որպեսզի ծաղիկների ողջ քանակությունը մշակվի, և ընտրված ծաղկաթերթիկները չորանան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]