Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելու հարց չի քննարկվել

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելու 
հարց չի քննարկվել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելու հարց իշխանությունները չեն քննարկել: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:

ԱԺ նիստի մեկնարկին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը բազմաթիվ նամակներ և զանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր փորձել են պարզել, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարվելո՞ւ է, թե ոչ: «Մարդիկ հետաքրքրվում են՝ կա՞ արդյոք հավանականություն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կհայտարարվի համաներում: Իհարկե, ես շատ լավ հասկանում եմ, որ դա միայն Ազգային ժողովի իրավասությունը չի: Դուք ունե՞ք որևէ տեղեկատվություն, կարող եք Ազգային ժողովին և հանրությանը տեղեկատվություն փոխանցել՝ կա՞ արդյոք հավանականություն, որ առաջիկայում համաներում կհայտարարվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցրեց պատգամավորը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, որ ինքն այդ մասին որևէ տեղեկություն չունի: «Նման տեղեկատվություն ես չունեմ: Այդ հարցը մինչ այս պահը չի քննարկվել»,- ասաց ԱԺ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]