Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկնարկեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը

Մեկնարկեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի առաջնության 1-ին օրը մեդալներ խաղարկվեցին 57, 65, 86 և 97 կգ քաշային կարգերում: 57 կգ քաշային կարգում լավագույնը ճանաչվեց Գարիկ Բարսեղյանը, ով եզրափակիչում միայն 1:0 հաշվով հաղթեց Գառնիկ Մնացականյանին: Իսկ ահա 86 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացած Մուսա Մուրթազալիևն եզրափակիչում Շամիր Աթյանի նկատմամբ առավելության հասավ 4:2 հաշվով: 65 կգ քաշային կարգում լավագույնը Արթուր Բաղդասարյանն էր, իսկ 97 կգ քաշայինում` Վիկտոր Կազիշվիլին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան:

 Ավելի ուշ մրցագորգ դութս կգան և մեդալներ կխաղարկեն 61, 70, 74 և 125 կգ քաշային կարգերի ըմբիշները:

Առաջնության ընթացքին հետևում էին և մրցանակակիրներին պարգևատրեցի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, Ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, գլխավորր քարտուղար Բազմասեր Առաքելյանը, ազատ ըմբշամարտի անվանի ներկայացուցիչներ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]