Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության նկատմամբ գնահատականները թևակոխել են ավելի վճռական փուլ. Գալուստ Սահակյան

Հայոց ցեղասպանության նկատմամբ գնահատականները թևակոխել են ավելի 
վճռական փուլ. Գալուստ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները և դրանց ներքին ու արտաքին արձագանքները ցույց տվեցին, որ ցեղասպանություն երևույթի ընկալումն ու գնահատականները թևակոխում են նոր՝ ավելի վճռական փուլ: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Այս փուլում մենք պարտավոր ենք ավելի միասնական ու հաստատակամ լինել: Հատկապես այս մի քանի օրերի ընթացքը ցույց տվեց, որ միասնական լինելու պարագայում կարող ենք ավելի մեծ ձեռքբերումների հասնել և ավելի մեծ ակնկալիքներ ունենալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, բոլոր այն կամավորներին ու ծառայություններին, որոնց համատեղ ջանքերի և գործունեության արդյունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն անցկացվել են կազմակերպվածության, պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով:

«Շնորհակալ եմ նաև ձեզ, հարգելի գործընկերներ, այդ միջոցառումներին ձեր բարձր մասնակցության և քաղաքական բարձր գիտակցության համար»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 22-24-ը Հայաստանում և աշխարհում իրականացվեցին քաղաքական, մշակութային, կրթական, գիտական միջոցառումներ` որոնք շեշտեցին մարդկության դեմ ուղղված ոճրագործության` Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը: Ապրիլի 22-23-ին Երևանում հանդիպեցին 600 պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից` մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից: Ապրիլի 23-ին համայն հայության սրբավայր Մայր Աթոռում իրականցվեց Հայոց ցեղասպանության` հավատքի ու հայրենիքի համար նահատակված զոհերի սրբադասման կարգը, նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարկում «Արթնացրեք հոգիները» համերգաշարով հանդես եկավ աշխարհահռչակ System of a down ռոք խումբը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակարբերդի բարձունքում «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառմանը մասնակցեցին 60 երկրների պատվիրակությունները, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի ու Կիպրոսի նախագահները: Այդ օրը երեկոյան տեղի ունեցավ «Վերածնունդ» դասական համերգը, ինչպես նաև ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]