Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նեպալում աճում Է ավերիչ երկրաշարժից զոհվածների ու տուժածների թիվը

Նեպալում աճում Է ավերիչ երկրաշարժից զոհվածների ու տուժածների թիվը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը գերազանցել Է 6800-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի ներքին գործերի նախարարությունը:

«Մենք նորացված տեղեկատվություն ենք ստացել 3351 զոհվածների եւ 6833 տուժածների վերաբերյալ»,-նշել Է գերատեսչությունը «Թվիթեր»-ի իր Էջում:

Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել Է Նեպալի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սինգհ Բանը, տարերքն առավել մեծ վնաս Է պատճառել երկրի մայրաքաղաքին՝ Կատմանդուին, որտեղ զոհվել Է 808 եւ տուժել 2400 մարդ:

«Եվս 232 մարդ զոհվել եւ նույնքանն Էլ տուժել են Բհակթափուրում»,-ճշտել Է նա: Բհակթափուրը բնակչության թվաքանակով Նեպալի երրորդ քաղաքն Է եւ առավել մեծ ժողովրդականություն Է վայելում զբոսաշրջիկների շրջանում:

Առավել ուժգին ստորգետնյա ցնցումները Նեպալում գրանցվել են ապրիլի 25-ին. 7,9 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:41-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 10:11-ին): Դրա էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Կատմանդուից 80 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: 6,6 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12:15-ին: Տարերքի օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա:

ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների գնահատման եւ դրանց հակազդման կոորդինացման խմբի տվյալներով՝ ընդամենն աղետի գոտում հայտնվել է առնվազն 6,6 մլն բնակիչ:

7,9 մագնիտուդով առավել ավերիչ երկրաշարժից հետո սեյսմոլոգները Նեպալում գրանցել են 3,5-ից մինչեւ 6,9 մագնիտուդով եւս առնվազն 50 հետցնցում:

Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտը նախազգուշացրել է, որ սեյսմիկ ակտիվությունը կարող է շարունակվել եւս 72 ժամ: Բացի այդ, օդերեւութաբանները կանխատեսում են հորդառատ անձրեւներ, որոնք կարող են հանգեցնել սելավահոսքերի եւ հեղեղումների:

Նեպալի Himalayan Times թերթը հաղորդել է, որ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը երկրում կարող է հասնել 8 հազարի:

Հրատարակությունն այս կանխատեսումն արել է տեղերում գործող փրկարար խմբերի ներկայացուցիչների եւ այն պաշտոնյաների հետ մշտական շփումների հիման վրա, որոնք պատասխանատու են տարերային աղետի հետեւանքների վերացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]