Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունը նախորդ շաբաթ արձագանքել է 260 դեպքի

ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունը նախորդ շաբաթ արձագանքել է 260 դեպքի

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 27-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը զեկուցել է Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի մասին. փոխնախարարը եղել է Ճգնաժամային կառավարման կենտրոնում, հետևել հակակարկտային կայանների աշխատանքներին:

Նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը զեկուցել է մարզերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման մասին:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը ներկայացրել է անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարները, ձեռնարկված միջոցառումները, կատարված հանձնարարականներն ու ընթացիկ աշխատանքները: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 260 դեպքի: Զեկուցվել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում փրկարար ծառայության աշխատանքների մասին:

Նախարար Երիցյանը շնորհակալություն է հայտնել փրկարարներին` մայրաքաղաքում և մարզերում կատարած լավ աշխատանքի համար։

«ՍՊԾ» գործակալության պետը զեկուցել է Նեպալի Դաշնային Ժողովրդական հանրապետությունում գրանցված երկրաշարժի մասին: ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում գործարկվել է 57 հակակարկտային կայան, արձակվել է 8164 կրակոց:

«Հայաստանի ազգային արխիվի» տնօրեն Ամատունի Վիրաբյանը զեկուցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքի մասին: Վիրաբյանը ներկայացրել է նաև առաջիկա ծրագրերը: Երևանում և մարզերում միջոցառումներ են նախատեսվում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմին:

Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրել է շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած օտարերկրյա քաղաքացիների մասին ամփոփ տվյալները: ՀՀ ՏԿԱԻՆ տեղական ինքնակառավարման վարչության պետը ներկայացրել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի գործարկման շրջանակներում Տավուշի մարզի համայնքների բնակիչների հետ հանդիպման արդյունքները:

ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենը զեկուցել է «Կարգավար օպերատորների վերապատրաստում» դասընթացի ավարտի մասին, որին մասնակցել են հաշմանդամություն ունեցող անձինք:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]