Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դատապարտյալի հանձնուքի մեջ հայտնաբերվել են «B 8» գրառմամբ դեղահաբեր

Դատապարտյալի հանձնուքի մեջ հայտնաբերվել են «B 8» գրառմամբ դեղահաբեր

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, դատապարտյալ Ն. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Վ.-ի կողմից բերված հանձնուքում՝ դոնդողով շոկոլադե կոնֆետի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված «B 8» գրառմամբ 0,786 գրամ ընդհանուր քաշով երկու դեղահաբ: Ինչպես ««Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, ապրիլի 25-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, նույն հիմնարկի արգելագոտու երկրորդ և երրորդ պահակակետերի միջև ընկած հատվածում՝ հիմնական պատի մոտ, հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, առկա՝ «B 8» գրառմամբ, 0,394 գրամ ընդհանուր քաշով սպիտակ դեղահաբ:

Հայտնաբերված դեղահաբերն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]