Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ղրղզստանի իշխանությունները հրաժարվեցին Հաղթանակի զորահանդեսը մայիսի 7 փոխադրելու գաղափարից

Ղրղզստանի իշխանությունները հրաժարվեցին Հաղթանակի զորահանդեսը մայիսի 7 փոխադրելու գաղափարից

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրամանագիր Է ստորագրել մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի պատվին հանրապետությունում զորահանդես անցկացնելու վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Ղրղզստանի պետության ղեկավարի աշխատակազմի տեղեկատվական քաղաքականության բաժնում:  

«Նախագահի հրամանագրին համապատասխան՝ զորահանդեսը կընդունի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ասանբեկ Ալիմկոժոեւը»,- հայտարարել են բաժնում: Աթամբաեւն ընդունել Է Ռուսաստանի հրավերը եւ մայիսի 9-ին կմասնակցի Մոսկվայում Հաղթանակի 70-ամյակի առթիվ կայանալիք հանդիսություններին: 

Ապրիլի 24-ին պետության ղեկավարի խորհրդական Ֆարիդ Նիյազովը մամուլի ասուլիսի ընթացքում հավաստիացրել Էր, թե 2015 թվականին Հաղթանակի զորահանդեսը մայիսի 9-ից կփոխադրվի մայիսի 7: 

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ղրղզստանից ռազմաճակատ Է մեկնել ավելի լան 360 հազար մարդ, նրանցից յուրաքանչյուր երրորդը զոհվել Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]