Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թմրամիջոց պահելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել 3 երիտասարդ

Թմրամիջոց պահելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել 3 
երիտասարդ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ա. Խաչատրյան և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկի մոտից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991թ. ծնված Սամվել Հ.-ին, 1990թ. ծնված Ֆրունզիկ Ա.-ին և 1982թ. ծնված Վահագն Ա.-ին` իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանեփանման զանգվածով: Վահագն Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփի սերմի 11 հատիկ, իսկ Ֆրունզիկ Ա.-ի մոտ գտնվող պոլիէթիլենային տոպրակից՝ կաթուցիչի սրվակներ և պարագաներ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]