1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նուրսուլթան Նազարբաեւը հաղթել Է Ղազախստանի նախագահական ընտրություններում

Նուրսուլթան Նազարբաեւը հաղթել Է Ղազախստանի նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի գործող նախագահ, «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կուսակցության առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը համոզիչ հաղթանակ Է տարել արտահերթ նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների քվեների 97,7 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Քվեարկության նախնական տվյալները հրապարակել Է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ըստ նրա տեղեկատվության՝ գործող նախագահի մրցակիցների՝ կոմունիստ Թուրգուն Սիզդիկովի եւ ինքնաառաջադրված Աբելգազի Քուսայինովի օգտին քվեարկել Է ընտրողների համապատասխանաբար 1,6 եւ 0,7 տոկոսը:

Նազարբաեւի համար, որը Ղազախստանը գլխավորում Է արդեն ավելի քան 25 տարի, ընտրազանգվածի պաշտպանության բարձր մակարդակն անսովոր բան չԷ: 1991 թվականի առաջին համաժողովրդական ընտրություններում նա ստացել Է քվեների 98,7 տոկոսը, 2005-ին՝ 91,15 տոկոսը: 2011 թվականին Նազարբաեւի քաղաքականությանը հավանություն Էր տվել ընտրազանգվածի ավելի քան 95 տոկոսը:     

ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ ներկայիս ընտրություններին մասնակցությունը կազմել Է 95,22 տոկոս: 2011 թվականին այս ցուցանիշը կազմել Է 89,9 տոկոս: Ըստ ընտրությունների մասին օրենքի՝ ապրիլի 26-ին կայացած ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք Է հրապարակի մայիսի 3-ից ոչ ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]