Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իսրայելի նախագահն ընդունել է երկրի հայ համայնքի ներկայացուցիչներին

Իսրայելի նախագահն ընդունել է երկրի հայ համայնքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն ապրիլի 26-ին Երուսաղեմի իր նստավայրում ընդունել է երկրի մեծաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իսրայելական Haaretz-ը:

«Մենք բարոյական պատասխանատվություն ունենք՝ մատնանշելու փաստերը, որքան էլ որ դրանք ահավոր լինեն: Մենք չպետք է դրանք անտեսենք: Հայ ժողովուրդը դարձել է արդի պատմության առաջին զանգվածային սպանության զոհը: Մենք չենք ձգտում մեղքը բարդել որեւիցե կոնկրետ երկրի վրա, սակայն համերաշխություն ենք հայտնում կոտորածի արհավիրքը տեսած հայերի հետ»,- ասել է Ռիվլինը, որի խոսքը մեջբերել է նախագահի մամուլի ծառայությունը:

«Հոլոքոստի սարսափներից հետո հայ ժողովրդի ողբերգության զոհերի հիշատակը հարգելը մեր՝ հրեաներիս, մարդկային ու բարոյական պարտականությունն է: Ես հպարտ եմ ձեզ ընդունելու այստեղ՝ նախագահի նստավայրում, որպեսզի այդ օրը նշեմ ձեզ հետ»,- ասել է Ռիվլինը հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք նման առիթով առաջին անգամ էին հրավիրված Իսրայելի նախագահի հետ հանդիպման:

Հանդիպմանը Երուսաղեմի հայկական պատրիարքարանի ներկայացուցիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, «հիասթափություն է հայտնել, որ Իսրայելը ցեղասպանություն չի անվանում հայերի սպանությունները»:

«Նախագահը հայտարարել է, որ ի գիտություն է ընդունել քննադատությունը եւ այն կարծիքին է, որ Իսրայելի ղեկավարությունը պետք է ավելին անի, որպեսզի առաջադրի հայերի սպանության հարցը: Նա ընդգծել է կայացած քննարկման կարեւորությունը»,- ասված է միջոցառման արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:

Լուսանկարը`  AP 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]