Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի ակցիա՝ Նյու Յորքի Թայմս սքուերում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի ակցիա՝ Նյու Յորքի 
Թայմս սքուերում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի հազար մարդ է ապրիլի 26-ին հավաքվել Նյու Յորքի Թայմս սքուեր հրապարակում՝ հարգելու 1915 թվականաին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից կազմակերպված հիշատակի ակցիայի մասնակիցները երկրի կառավարությունից պահանջել են 1915 թվականի իրադարձությունները պաշտոնապես ճանաչել ցեղասպանություն:

Հրապարակում ելույթ ունեցածները՝ մտավորականության, ուսանողության, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտարարել են, որ հայ ժողովրդի ողբերգությունը պետք է պատշաճ գնահատական ստանա համաշխարհային հանրակցության կողմից, որպեսզի նման բան այլեւս երբեք չկրկնվի:

Ակցիայի մասնակիցները, որոնք երթով անցել են Մանհեթենի կենտրոնական մասի մի քանի փողոցներով, տանում էին հայկական դրոշներ եւ պլակատներ՝ հարյուր տարի առաջ հայերի զանգվածային ոչնչացումը դատապարտող կարգախոսներով:

Ցուցարարներից շատերը տանում էին ցուցապաստառներ, որոնց վրա եղել են «Այլեւս երբեք», «Ճանաչեք ցեղասպանության փաստը», «Մենք երբեք չենք մոռանա», «Մեզ ուզում էին թաղել», «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության մեջ» մակագրությունները: Նրանցից ոմանք իրենց ձեռքերում բռնել էին զոհված ազգականների լուսանկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am