Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկ սթափ ուղեղ Ադրբեջանում. այո, հայերի ցեղասպանություն եղել է

Մեկ սթափ ուղեղ Ադրբեջանում. այո,  հայերի ցեղասպանություն եղել է

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում վերջապես գտնվել է մեկ սթափ ուղեղ ունեցող մարդ, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ ադրբեջանցիներին կոչ արել ապաշխարել հայերի առաջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, դա Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության ու կառավարության ազգագրության եւ պատմության բոլոր նախագծերն իրականացնող «Յադդաշ» կինոստուդիայի տնօրեն Ջավիդ Իմամվերդիեւն է:

Ջ. Իմամվերդիեւը Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության հիմնադիրներից եւ խորհրդարանի նախկին պատգամավոր Սուդեիֆ Իմամվերդիեւի որդին է եւ ադրբեջանական «Պարնի իզ Բաքու» ուրախների եւ հնարամիտների ակումբի հայտնի անդամը:

Արձագանքելով այն բանին, թե Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված սոցցանցերում ռուսաստանցի հայտնի մարդկանց հայ ժողովրդին ուղղված ցավակցական ուղերձների վերաբերյալ ադրբեջանցիներն ինչպիսի մոլեգնությամբ են կեղտ շպրտում ու վարկաբեկում հայերին՝ Facebook-ի իր էջում նա գրել է. «Այո, անհրաժեշտ է խոստովանել, որ Թուրքիայում ցեղասպանություն եղել է, եղել են նաեւ Սումգայիթ եւ այլ ահավոր պահեր մեր պատմության մեջ: Դա պետք է ճանաչել, ցավակցություն հայտնել եւ ապաշխարել: Մենք հնուց ապրում ենք կողք կողքի, մեր որոշ ընկերների մեջ հոսում է ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական արյուն: Նախկինի նման Հայաստանից եւ Ադրբեջանից դուրս միասին բիզնես ենք անում: Երեխաներին պետք չէ ատելություն սովորեցնել: Պետք է դարձյալ փորձել ապրել այնպես, ինչպես ապրել ենք դարերով` հաշտ ու խաղաղ»:

Ադրբեջանական oxu.az, moderator.az, musavat.com եւ այլ բազմաթիվ կայքեր, մեջբերելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Ջավիդ Իմամվերդիեւը ուղերձը, դատափետել են նրան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]