Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը

Մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջի մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում են կաշվե ձեռնոցի 100-ից ավելի ներկայացուցիչներ:

Մրցումների առաջին օրը ռինգ դուրս եկան 49 կգ, 52 կգ, 60 կգ, 64 կգ, 69 կգ, և 75 կգ քաշային կարգի բռնցքամարտիկները: 49 կգ քաշային կարգում գեղեցիկ հաղթանակ տոնեց դինամոյական Մհեր Վարդանյանը, ով առավելության հասավ Արմեն Հարությունյանի նկատմամբ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին բռնցքամարտի ֆեդերացիայից:  Այս քաշային կարգում հաղթանակ տոնեցին և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին նաև Վաղարշակ Սարգսյանը, Կարեն Ղարիբյանը և Արսեն Աբգարյանը: 52 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ տոնեցին Գարիկ Վարդանյանը,Կարեն Մելքոնյանը, Տիգրան Բաղդասարյանը, Գարեգին Ավանեսյանը, Գրիգոր Սարգսյանը, Մնացական Հարությունյանը և Գրիգոր Ղուկասյանը: 60 կգ քաշային կարգի օրվա միակ մենամարտում Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Աշոտ Մխիթարյանը առավեության հասավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող Դավիթ Մանուկյանի նկատմամբ: 64 կգ քաշային կարգում Մալաթիայի մարզադպրոցը ներկայացնող Արսեն Զախարյանը հաղթեց Սարգիս Մելքոնյանին, իսկ 69 կգ քաշային կարգում Աշոտ Հովեյանը պարտության մատնեց Ռուբիկ Աբրահամյանին: 75 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեցին և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Վարդան Քոսյանը, Հարություն Ոսկանյանը, Ալյոշա Ստամբուլցյանը, Կարեն Հակոբյանը, Վան Մելքումյանը և Գուրգեն Ուրմուշյանը:

Այսօր ռինգ դուրս կգան 52 կգ, 56 կգ, 69 կգ և 81կգ քաշային կարգի մարզիկները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]