Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լոռիում «Հոնդա ակորդ»-ն ընկել է Դեբեդ գետը

Լոռիում «Հոնդա ակորդ»-ն ընկել է Դեբեդ գետը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 27-ին՝ ժամը 03.55-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բագատաշեն-Վանաձոր 15 կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբետ գետում, տուժածներ չկան. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 65-րդ կմ-ի մոտակայքում, Ախթալա քաղաքի սկզբնամասում, «Հոնդա ակորդ» մակնիշի Р062СК/26/RUS պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և հայտնվել Դեբետ գետում. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի ուղևորներ Հ. Փ.-ին (ծնված 1960թ.), Գ. Մ.-ին (ծնված 1958թ.) և Դ. Կ.-ին (ծնված1988թ.) տեղափոխել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ վերջիններս հետազոտվելուց հետո դուրս են գրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]