Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հանրահայտ արշավորդը մրցաշարերին կմասնակցի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկով

Հանրահայտ արշավորդը մրցաշարերին կմասնակցի Հայոց Ցեղասպանության 100-րդ 
տարելիցի խորհրդանիշ անմոռուկով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Porsche Mobil 1 Supercup մրցավազքի բազմակի հաղթող, հանրահայտ արշավորդ Ալեքս Ռիբերասը և նրա թիմը առաջիկա մեկ տարին մրցաշարերին կմասնակցեն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից։ Մտահաղացման հեղինակը և հովանավորը Արման Մայիլյանն է (Բարսելոնա)։ Այս պահին Ալեքսը մասնակցում է Նյուրնբերգի մրցավազքին։ 

Ապրիլի 24-ին լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Որպես տարելիցի խորհրդանիշ ընտրվել էր անմոռուկը։ «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում և արտերկրում: Դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]