Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանի դեսպանը տպավորված էր հայկական արտադրությամբ և գործարարներից կոնտակտային տվյալներ խնդրեց

Չինաստանի դեսպանը տպավորված էր հայկական արտադրությամբ և գործարարներից կոնտակտային տվյալներ խնդրեց

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտադրության ոլորտում կան ոլորտներ, որ կարող են հետաքրքրել  չինացի գործարարներին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին, ով ներկա էր գտնվում Հայաստանում բացված «Made in Armenia» ցուցահանդեսին։ Դեսպանը զարմացած էր սննդի արդյունաբերության, ոսկեգործության և հանքարդյունաբերության ոլորտում հայ գործարարների գրանցած հաջողություններից։ 

«Շատ բացահայտումներ ունեցա այստեղ։ Հետաքրքիր էր, որ սննդի արտադրությունը հայաստանում դինամիկ աճ է գրանցում, իսկ ոսկերչական արտադրությունն ինձ զարմացրեց, քանի որ շատ հետաքրքիր դիզայներական լուծումներ տեսա։ Արդեն մտածում եմ չինացի և հայ գործարարների հնարավոր համագործակցության ոլորտների մասին։ Դեպանատունն էլ աշխատելու է, որ կոնկրետ գործարար համագործակցությունն ամրապնդվի»,- ասաց Թիան Էրլունին։ 

Դեսպան էրլունին երկար ժամանակ անցկացրեց հատկապես հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող տաղավարների մոտ, ծանոթացավ բոլոր գործարարների հետ և նրանցից կոնտակտային տվյալներ խնդրեց՝ հետագա համագործակցության համար։ Իսկ որոշ արտադրատեսակներ այնքան էին զարմացրել դեսպանին, որ նա չթաքցրեց հիացմունքն ու ասած, որ տպավորված է հայկական արտադրությամբ։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]