1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 26-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին` ուղեկցությամբ ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաիսի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Ողջունելով Զոի Կոնստանդոպուլուին` Նորին Սրբությունն ասել է, որ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի ոգեկոչման օրերին հաճելի է տեսնել Հունաստանի հոգևոր ու պետական ներկայացուցիչների կարևորագույն մասնակցությունը, որը վկայությունն է այն բարեկամական ջերմ հարաբերությունների, որոնք մշտապես ուղեկից են եղել բարեկամ երկու ժողովուրդներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձել է Հայ և Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա միջեկեղեցական սերտ գործակցությանը, ինչպես նաև գոհունակությամբ փաստել այն դրական հոգատար վերաբերմունքը, որ Հունաստանի իշխանությունները մշտապես դրսևորել են հայկական համայնքի նկատմամբ: Այնուհետև Գարեգին Բ Կաթողիկոսը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով հունական պատվիրակության անդամներին, անխափան առաքելություն ու ընթացք է մաղթել նրանց:

Իր հերթին Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուն Հայաստան ու Մայր Աթոռ կատարած այցից ստացած վառ տպավորություններն է փոխանցել Նորին Սրբությանը` նշելով, որ մշտապես ջանքեր է գործադրելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն աբեղա Առաքելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]