Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ը և «Միկա»-ն հաղթեցին հերթական տուրում

«Փյունիկ»-ը և «Միկա»-ն հաղթեցին հերթական տուրում

ԵՐԵՎԱՆ, 26  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում կայացան վերջին երկու հանդիպումները` «Ալաշկերտ»-«Միկա» և «Գանձասար Կապան»-«Փյունիկ»:

«Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալելով «Միկա»-ին զիջեց 1-2 հաշվով: «Միկա»-ի կազմում աչքի ընկան Ալեքսը և Արտակ Գրիգորյանը, իսկ «Ալաշկերտ»-ի կազմում հեղինակության գնդակը խփեց Միհրան Մանասյանը:

Միաժամանակ ընթացող «Գանձասար Կապան»-«Փյունիկ» խաղում գրանցվեց մեկ դարպասի գրավում: Երևանյան ակումբի կազմում 84-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Նարեկ Ասլանյանը:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է «Փյունիկ»-ը` 48 միավոր: 44 միավոր ունի «Շիրակ»-ը, իսկ «Ուլիս»-ը`41: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]