Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրու տարբեր հատվածներում տնկվել է խորհրդանշական 100 ծառ

Գյումրու տարբեր հատվածներում տնկվել է խորհրդանշական 100 ծառ

ԳՅՈՒՄՐԻ« 25ԱՊՐԻԼԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետի նախաձեռնությամբ, ապրիլի 25-ին Գյումրիում համաքաղաքային շաբաթօրյակ ու ծառատունկ էր: Քաղաքի բոլոր կանաչապատ տարածքներում տնկվեց խորհրդանշական 100 ծառ՝ ի նշան Ցեղասպանության 100-րդ տարելիցի: Քաղաքապետարանի աշխատակիցները ծառատունկի մասնակցեցին ՙՄայր Հայաստան՚ հուշահամալիրի տարածքում: 

Ընդհանուր առմամբ, այս տարի քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 3 հազար տնկի՝ դեկորատիվ 4 տեսակի ծառերի: Ծառատունկ իրականացվել է հիմնականում այն տարածքներում, որտեղ կա դրա կարիքը՝ Նժդեհի, Երևանյան, Տերյան, Շիրակացի, Սարգսյան և այլ փողոցներում:

Քաղաքապետարանը նաև տնկիներ տրամադրում է ինչպես համատիրություններին, այնպես էլ կրթական ու հասարակական կառույցներին, որոնք դիմել են քաղաքապետարանին տնկիներ հատկացնելու խնդրանքով: «Քաղաքապետարանը ծառատունկի համար ձեռք է բերել այնքան տնկի, որքան հնարավոր է աճեցնել և, եթե այս 3 հազար տնկիներից կարողանանք ունենալ 70-80 տոկոս կպչունություն, ապա դա հրաշալի կլինի»,- լրագրողներին տեղեկացրեց քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ու բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Կնյազ Մանասյանը: 

Ինչպես միշտ, այս անգամ ևս ծառատունկին ակտիվ մասնակցություն ուներ Գյումրու քաղաքապետը: Լրագրողների այն հարցին, թե քաղաքապետը այս ընթացքում քանի ծառ է  տնկել, Սամվել Բալասանյանը դժվարացավ պատասխանել, բայց փաստեց, որ միայն օրեր առաջ  Բագրատունյաց պուրակում իրականացված խորհրդանաշական ծառատունկին բավական շատ ծառ է տնկել:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]