1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանում հեռուստաալիքներ են արգելափակել Ցեղասպանության մասին ֆիլմեր ցուցադրելու համար

Ադրբեջանում հեռուստաալիքներ են արգելափակել Ցեղասպանության մասին 			
ֆիլմեր ցուցադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ապրիլի 24-ից մինչեւ 25-ի առավոտ ռուսաստանյան TNT եւ NTV հեռուստաալիքներն արգելափակվել են, քանի որ այդ հեռուստաալիքներով Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր են հեռարձակվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է baku.ws պորտալը` նշելով, որ ռուսաստանյան ալիքների դեմ այդ կերպ բոյկոտել է ադրբեջանական կաբելային հեռուստատեսությունը:

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը NTV հեռուստաալիքը ցուցադրել է «Ցեղասպանություն. սկիզբ» փաստագրական ֆիլմը, որը պատմում է հայ ժողովրդի ողբերգության մասին: TNT հեռուստաալիքն էլ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հատուկ տեսանյութ է հեռարձակել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]