Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում գտնվող դեսպաններն ունկնդրել են Կոմիտասի ստեղծագործությունները ճապոնուհու կատարմամբ

Հայաստանում գտնվող դեսպաններն ունկնդրել են Կոմիտասի 
ստեղծագործությունները ճապոնուհու կատարմամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի դաշնակահարուհի Կեյիկո Շիչիյոն Կոմիտասի կատարումներով հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կոմիտասի տուն-թանգարանում կոմիտասյան ստեղծագորություններն էին ունկնդրում նաև Հայաստանում տարբեր պետությունների արտակարգ և լիազոր դեսպանները, իսկ համերգի նախաձեռնողը Ճապոնիայի դեսպանատունն էր: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Ճապոնիայի  արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնակատար Կենիչիրո Սասամեն ընդգծեց, որ երկու պետությունները մշակութային առումով ունեն շատ նմանություններ, պարզապես կարիք կա ճանաչելու միմյանց: «Մեր մշակույթները շատ մոտ են իրար, և քանի որ Հայաստանում արդն բացվել է Ճապոնիայի դեսպանատունը,  հույս ունեմ, այդ հարաբերություններն ավելի կխորանան: Մենք պետք է ավելի լավ ճանաչենք մեկս մյուսին»,- ընդգծեց դեսպան Սասամեն:

Համերգն անցկացվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ճապոնացի պաշտոնյան նշեց, որ անձամբ է մասնակցել Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին և հույս հայտնեց, որ Հայոց ցեղսպանության նման երևույթներ այլևս չեն կրկնվի աշխարհում: «Փաստ է, որ եղել են կոտորածներ 20-րդ դարի սկզբին, սակայն, հուսով եմ, որ դա երբևէ չի կրկնվի: Իմ խորին հարգանքն եմ մատուցում զոհերի հիշատակին»,- ասաց նա: Կենիչիրո Սասամեն նաև հայտնեց, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կժամանի ամռանը և կփորձի խորացնել ոչ միայն մշակությաին, այլև տնտեսական կապերը Հայաստանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]