Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայի Դերսիմ քաղաքում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Թուրքիայի Դերսիմ քաղաքում հարգել են   Հայոց ցեղասպանության զոհերի 
հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերսիմցի հայերի եւ ալեւիների բարեկամության (DERADOST) կազմակերպության գլխավորությամբ տեղի հասարակական կազմակերպությունների մեծ թվով ներկայացուցիչներ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման ակցիաներ են իրականացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» կայքը, ապրիլի 24-ին հավաքվելով Դերսիմի (թուրք. Թունջելի) Հոզաթի շրջանում, նրանք հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ Թուրքիայի ղեկավարությանը կոչ արել ճանաչել Ցեղասպանությունը:

Դերսիմի Սեիթ Ռզա հրապարակում հավաքվածները ավտոշարասյունով շարժվել են հայկական ջարդերի վայր, որը ներկայում անվանվում է Քայըշօղլուի ձոր: Ակցիայի մասնակիցներին միացել են քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու Ալիջան Օնլուն, Հոզաթի քաղաքապետ Ջալալեդդին Փոլաթը, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ բազմաթիվ քաղաքացիներ:

DERADOST-ի անունից ունեցած ելույթում Սերքան Սարըաթեշը պատմել է, որ 1915 թվականին այդ վայրում թուրքերը հայերին պարանով կապել են իրար եւ նետել ձորը:

«Նրանք այստեղ ջարդվելով սպանվեցին: Սա միաժամանակ 1938 թվականի կոտորածի վայրն է: Այստեղ ձորը նետեցին նաեւ Դերսիմցիներին», -նշել է նա:

Ակցիայի մասնակիցները աղոթքներով հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ թուրքական պետությանը կոչ արել առերեսվել սեփական պատմությանը, ճանաչել Հայոց եղասպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]