Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խարբերդում ոգեկոչեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը

Խարբերդում ոգեկոչեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԱՐՏԱՇԱՏ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին ոգեկոչման արարողություն կազմակերպվեց Խարբերդ համայնքում, որտեղ 1915 թվականին հանգրվան են գտել նախկին խարբերդցիները, ինպես նաեւ Սեբաստիայի, Դիարբեքիրի, Երզնկայի, Սասունի հայերը: Նրանք, հարգելով իրենց բնօրրանի անվանումը, նոր բնակավայրը կոչել են Խարբերդ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համայնքի՝ Ցեղասպանության հուշահամալիրի մոտ էին հավաքվել մարզային կառույցի ղեկավարները` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ղեկավարությամբ, համայնքապետ Կամո Կակոյանը, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, աշակերտները, պատանի երկրապահները, քաղաքացիները: Ներկաները նահատակների հիշատակը հարգեցին մեկ րոպե լռությամբ եւ ծաղկեպսակներ դնելով: «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի ներքո երեխաները հանդես եկան «Զանգեր, ղողանջեք», «Զեյթուն», Վանի մասին երգերով:

Ապրիլի 24-ին Ցեղասպանության նահատակների հիշատակը մարզային կառույցի ղեկավարները, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները ոգեկոչեցին երթով եւ ծաղկեդրմամբ` մարզկենտրոն Արտաշատում:

Արդեն մեկ շաբաթ է մարզի համայնքների մեծ մասում տեղի են ունենում խաչքար-հուշակոթողների բացման արարողություններ: Ապրիլի 23-ին մարզի եկեղեցիներում հնչեցին 100 համազանգերը, մինչ կենսգիշեր տեղի ունեցան մոմավառություններ: 100-ամյա տարելիցի շրջանակներում մարզի մշակութային օջախներում, կրթական կենտրոններում առաջիկայում դեռեւս կշարունակվեն միջոցառումները:

 Լիլիթ Մաճկալյան

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]