Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բոյաջյան քույրերը խոստացել են նպաստել հայ-արգենտինական հարաբերությունների ամրապնդմանը

Բոյաջյան քույրերը խոստացել են նպաստել հայ-արգենտինական 
հարաբերությունների ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 24-ին ընդունել է Արգենտինայի խորհրդարանի անդամներ Աննա և Գրիսելա Բոյաջյան քույրերին, ովքեր նախնիների հայրենիք էին եկել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարն իր ուրախությունն ու հպարտությունն է հայտնել Արգենտինայում նման բարձր քաղաքական դիրքի հասած հայազգի քույրերի համար և հույս է հայտնել, որ նրանք իրենց ավանդը կներդնեն՝ նպաստելու հայ-արգենտինական հարաբերությունների զարգացմանը:

Ջերմ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բոյաջյան քույրերն իրենց հուզումն ու հիացումն են արտահայտել՝ շեշտելով, որ իրենց համար չափազանց կարևոր էր Հայաստանում հատկապես այս օրերին գտնվելն ու հարազատ ժողովրդի հետ ապրիլյան ոգեկոչման արարողություններին մասնակից դառնալը: Դա յուրօրինակ  հարգանքի տուրք էր Ցեղասպանություն տեսած իրենց նախնիների հիշատակին: Ներկայացնելով իրենց ընտանիքի պատմությունը՝ Բոյաջյան քույրերը տեղեկացրել են, որ ընտանիքում 5 քույր են, և բոլորն էլ բարձր դիրք են գրավում Արգենտինայի քաղաքական ասպարեզում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բոյաջյան քույրերն առաջին անգամ են Հայաստանում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նրանց ծանոթացրել է Հայաստանի նվաճումներին և դժվարություններին՝ ընդգծելով, որ ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար ոչ միայն ցավի և հիշատակի, այլև վերածննդի ու ապագայի հույսերի օր է, և որ Հայաստան-Սփյուռք գործակցության շնորհիվ իրականություն կդառնա ամուր և հզոր Հայաստանը, և դրանում իրենց նպաստը պետք է ունենա յուրաքանչյուր հայ՝ որտեղ էլ, որ ապրելիս լինի:

Հրաժեշտից առաջ Բոյաջյան քույրերը խոստացել են հաճախ լինել հայրենիքում և ավելի գործնական նպաստել արգենտինա-հայկական հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]