Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը մասնակցել է գրեթե 4 հազար մարդ

Մարսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 
արարողությանը մասնակցել է գրեթե 4 հազար մարդ

ՄԱՐՍԵԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելում ապրիլի 24-ի առավոտյան տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը մասնակցել է 3-4 հազար մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով lamarseillaise.fr-ը, արարողության մասնակիցները, ովքեր կրել են մեխակների պատկերով սպիտակ շապիկներ, պահանջել են Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, վանկարկել «մարդասպան թուրքական պետություն» և ծածանել Հայաստանի եռագույնը:

Մարսելահայերը երթով շարժվել են հայկական թաղամասերով դեպի Բոմոն եկեղեցի, որի մոտ 2006 թվականից կանգնեցված է Երևանին նվիրված հուշարձան: Այստեղ հայերեն հնչել են բանաստեղծություններ և երգեր, որին հաջորդել է եկեղեցական արարողություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]