Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրապետության հրապարակից մեկնարկեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը

Հանրապետության հրապարակից մեկնարկեց Ցեղասպանության 
զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջահերով ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երթին մասնակցում են բազմահազար երիտասարդներ, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ուսանողական միությունների ներկայացուցիչներ:

Երթի մեկնարկից առաջ, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որպես բողոքի նշան այրեցին Թուրքիայի պետական դրոշը` իրենց զայրույթը հայտնելով այդ երկրի ժխտողական քաղաքականության դեմ:  Երթի մասնակիցներն իրենց միասնությունն ու իրավունքներին տեր լինելու վճռական կամքն են արտահայտում` պահանջելով, որպեսզի Թուրքիան և միջազգային հանրությունը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչեն որպես Հայոց ցեղասպանություն: Երևանում ջահերով երթն անցկացվում է 16-րդ անգամ:

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը երիտասարդներին կոչ արեց չդադարեցնել պայքարը: «Այսօր աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի վրա և, մասնավորապես, ձեր երիտասարդների: Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց նաև թույլ չենք տա, որ որևէ պետություն մեր իրավունքների հաշվին առաջ գնա: Թուրքիան ընդունելու է իր պատասխանատվությունը, և մենք վերակագնելու ենք մեր իրավունքները: Պետք է պարզապես շարունակել պայքարը հանուն ավելի լավ Հայաստանի»,- նշեց Մանոյանը, ով վառեց առաջին ջահը և փոխանցեց երիտասարդներին:

Այս տարի փոխվել է ջահերով երթի երթուղին և օրը: Ամեն տարի երթն անցկացվում էր ապրիլի 23-ին, իսկ 100-րդ տարելիցին այս տեղափոխվեց ապրիլի 24-ը: Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից, ապա երթի մասնակիցներն անցել են Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան պողոտա-Բարեկամության հրապարակ-Կիևյան փողոց-Կիևյան կամուրջ-Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-Ծիեռնակաբերդ երթուղով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]