Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դոնեցկի «Մետալուրգ»-ը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Դոնեցկի «Մետալուրգ»-ը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԴՈՆԵՑԿ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի«Մետալուրգ» ֆուտբոլային ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանՌումյան Հովսեփյանը, իր պաշտոնական կայքումհայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

«2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստանը և ողջաշխարհը, խոնարհելով գլուխները, հիշում է Օսմանյանկայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանզոհերին: Զանգվածային կոտորածն ու աքսորը հայ ազգիպատմության ամենաողբերգական էջն է: Ուղիղ 100 տարիառաջ մտավորականների ձերբակալություններովՍտամբուլում սկիզբ դրվեց «Մեծ ոճրագործություններին»,որոնք խլեցին 1,5 մլն մարդու կյանք և Օսմանյան կայսրությանհայերին տարհանեցին ամբողջ աշխարհով:

Մարդկանց պղծված և կոտրված ճակատագրերըպատմության կարևոր դաս են 20-րդ դարասկզբի պատմության ողբերգական իրադարձությունների սև մոտիվներով: Այդմարդկանց ճակատագրերը զանգվածային ոչնչացումների ևէթնիկ կոտորածների օրինակ են: Ցեղասպանությունըմարդկության պատմության անհավատալի հանցագործությունէ այն հասարակության համար, որը ձևավորվել էհանդուրժողականության, մարդու հիմնարար իրավունքներիպաշտպանության և ազատության սկզբունքներով:

«Մետալուրգ» (Դոնեցկ) ֆուտբոլային ակումբը հարգումէ սարսափելի ցեղասպանության հետևանքով զոհ գնացածմարդկանց հիշատակը: Մենք բոլորս ապրում ենք այնհավատով և հույսով, որ նման բան երբեք և ոչ մի տեղ երբեքչկրկնվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված էդոնեցկյան ակումբի հայտարարության մեջ:

Դոնեցկյան ակումբի սեփականատերը հայազգի գործարար Օլեգ Մկրտչյանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]