Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրու դրամատիկական թատրոնում կայացավ «Հարյուրամյա լռություն» խորագրով հուշ-ցերեկույթ

Գյումրու դրամատիկական թատրոնում կայացավ «Հարյուրամյա լռություն» խորագրով հուշ-ցերեկույթ

ԳՅՈՒՄՐԻ« 24ԱՊՐԻԼԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Հարյուրամյա լռություն» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:  Միջոցառման ընթացքում հանդես եկան Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հաստատությունների, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետարանի նորաստեղծ մանկապատանեկան երգչախումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց երգչախմբի ղեկավար և դիրիժոր Ռուզաննա Շախպարոնյանը, ոգեկոչման ու հարգանքի մասին կարելի է խոսելի արվեստի միջոցով, իսկ երաժշտությունն այս դեպքում այնքան հզոր է, որ շատ լավ կարելի է արտահայտել յուրաքանչյուր հայի հոգում կուտակված ցավն ու պահանջը:  Ցավ, բայց, նաև պահանջ կար միջոցառման բոլոր  մասնակիցների ելույթների մեջ՝ և՛  տարիների փորձ ու ճանաչում ձեռք բերած համույթների, և՛ երիտասարդ խմբերի: Գործունեության երկու տարվա պատմություն ունեցող «Ակոլադա» կամերային նվագախումբը ներկայացավ կոմիտասյան, օրվան շատ համահունչ՝ «Գարուն ա» ստեղծագործության նորովի մեկնաբանությամբ: «Ցեղասպանության ժամանակ եղավ նաև մշակութային ջարդ, և այսօր խոսել Ցեղասպանության մասին մշակույթի լեզվով, վեր է ամեն ինչից ու շատ կարևոր»,- նշեց խմբի գեղարվեստական ղեկավար Եղիա Անսուրյանը:Ցերեկույթի ընթացքում ելույթ ունեցան նաև «Անի» փողային նվագախումբը, Գյումրու քաղաքապետարանի դուդուկահարների խումբը,  «Շիրակ» և «Անի»  պարային համույթները,  Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբեր ու նվագախմբեր, անհատ կատարողներ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]