Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանադացի նախարարը հետաքրքրվել է Հայաստանում հաստատված սիրիահայության խնդիրներով

Կանադացի նախարարը հետաքրքրվել է Հայաստանում հաստատված 
սիրիահայության խնդիրներով

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 24-ին ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կանադայի պաշտոնական պատվիրակությանը՝ Կանադայի քաղաքացիության և ներգաղթողների նախարար Քրիս Ալեքսանդերի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Վանքուվերի խորհրդարանի անդամ Դոն Դեյվիսը, Օտտավայի խորհրդարանի անդամ Հարոլդ Ալբրեխտը, Կանադայի քաղաքացիության և ներգաղթողների նախարարի խորհրդական Սառա Դիոն-Մարքուիզը, Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան  Ջոն Ռոնալդ Քյուրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով հյուրերին՝ հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը Հայաստանում գտնվելու համար, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ հայ-կանադական բարեկամությունը երկարամյա պատմություն ունի և սկսվել է այն ժամանակից, երբ հայերը հաստատվել են կանադական հողում: Նախարարը երախտագիտություն է հայտնել Կանադայի կառավարությանը, որը Կանադայում հաստատված հայերի համար ապրելու և արարելու լայն հնարավորություններ է ստեղծել: «Ուրախ եմ, որ հայերը դարձել են  Կանադայի օրինապաշտ քաղաքացիներ և,  միևնույն ժամանակ, հավատարիմ են մնացել իրենց ազգային արմատներին»,- նկատեց Հակոբյանը:

Նախարար Քրիս Ալեքսանդերը իր և պատվիրակության անունից ասել է, որ խորապես տպավորված են այն ամենից, ինչի ականատեսը եղել են այս օրերին, և հավաստիացրել է, որ  կանեն հնարավորը՝ ավելի սերտացնելու հայ-կանադական հարաբերությունները: Որպես քաղաքացիության և ներգաղթողների հարցերով զբաղվող գերատեսչության ղեկավար՝ Քրիս Ալեքսանդերը հետաքրքրվել է նաև Սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայության խնդիրներով:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հանգամանալի ներկայացրել է ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ ընդգծելով, որ Հայաստանում լուծված են սիրիահայության բոլոր խնդիրները՝ առողջապահական, ուսման, փաստաթղթավորման, աշխատանքի տեղավորման և այլն, սակայն դժվարություններ կան նրանց բնակարանով ապահովելու հարցում:

Քրիս Ալեքսանդերը և նրան ուղեկցող պաշտոնյաները խոստացել են հարցի լուծմանը նպաստող հնարավորություններ գտնել:

Քննարկվել են նաև  հայ-կանադական տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am