Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

DEMYC-ը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

DEMYC-ը  Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքում ապրիլի 24-ին ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, որը ներկայացված էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, անդրադառնալով բանաձևին, նշել է, որ փաստաթղթում, մասնավորապես, կոչ է արվում Թուրքիային առերեսվել պատմության հետ և վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ DEMYC-ը միանում և վճռականորեն աջակցում է Հայաստանի հանձնառությանը և հայ ժողովրդին` շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման,  ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում։ «Բանաձևը հստակ ու խիստ շեշտադրումներ ունի, այնպիսի տպավորություն է, որ այն մենք ենք գրել»,- ասել է Կարեն Ավագյանը: 

Բանաձևի ընդունումից հետո եվրոպացի երիտասարդները հանդիպել են ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։

Նա ընդգծել է, որ ի սկզբանե ակնհայտ էր, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները միջազգային մեծ արձագանք պետք է ունենային, բայց այն, ինչ կատարվում է և կատարվելու է, ամենալավատեսական կանխատեսումներից վեր են։ «Ե′վ միջազգային քաղաքական հանրության, և′ հասարակական հատվածի, և′ մտավորականների, գիտության գործիչների արձագանքները, համաշխարհային նշանակության մարդկանց կարծիքները, որոնք այսօր ամենաընթերցվող և տարածվող լուրերից են, Հայաստանի արտաքին քաղաքականության, ազգային պետական շահերի հետապնդման գործում հսկայական հանգրվան են։ Իհարկե, այս գործընթացներից անմասն չեն մնացել նաև երիտասարդական կառույցները։ Այն, որ DEMYC-ը նույնպես անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանության հարցին, պատահական չէ։ Այստեղ գտնվող երիտասարդները վաղն իրենց երկրների էլիտան են դառնալու։ Եվ եթե այս տարիքից Հայոց ցեղասպանության խնդրի առնչությամբ նրանք ունեն իրազեկության բարձր մակարդակ, քաղաքական և քաղաքացիական կեցվածք, ունեն մեծ գիտակցություն և սեր դեպի Հայաստան, ակնհայտ է, որ վաղը, երբ նրանք դառնան որոշումներ կայացնող, Հայաստանի բարեկամների թիվը կավելանա»,- ընդգծել է Աշոտյանը։

Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ այն, ինչ կատարվել է Ծիծեռնակաբերդում այսօր, 5 երկրների նախագահների մասնակցությամբ, աննախադեպ քաղաքական ակցիա էր։ Եվ ուրախալի է, որ ղեկավարների հետևից գալիս են նոր սերունդներ, որոնք կիսում են այդ տեսակետները, սերունդներ, որոնք ունեն կեցվածք և արժեհամակարգին հավատարիմ մնալու ցանկություն։

DEMYC-ի խորհրդի հավաքը Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]