Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանադայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Կանադայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի մայրաքաղաք Օտտավայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցել են հարյուրավոր քաղաքացիներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների Կանադայի հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, տարելիցի միջոցառումները Կանադայում ծրագրված են ապրիլի 19-ից մինչև 25-ը:

Օտտավայի Մարդու իրավունքների հուշարձանի մոտ կայացած միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես եկել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Օտտավայի հրեական դաշնության ռաբբի Սթիվենը, 1994 թվականին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպաանության վերապրածների հիմնադրած «Հումուրա» ասոցիացիայի նախագահը:

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է տեղի ունեցել Մոնրեալի քաղաքապետարանի շենքում, որին մասնակցել են Ազգային ասամբելայի անդամներ Ֆիլիպ Կույարը, Քրիստին Սոն Պիերը, Գի Ուելեթը և այլոք: Ելույթ է ունեցել քաղաքապետ Դենիս Կոդերը:

Ապրիլի 24-ին երեկոյան ժամը 7-ին Սուրբ պատարագ կմատուցվի Մոնրեալի Սուրբ Տիրամայր և Նարեկի հայ կաթողիկե  եկեղեցիներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]