Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Միջազգային լրատվամիջոցները ողողված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հոդվածներով

Միջազգային լրատվամիջոցները ողողված են Հայոց ցեղասպանության 100-րդ 
տարելիցի հոդվածներով

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային առաջատար լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևանում անցկացվող միջոցառումները:

«Արմենպրես»-ի փոխացմամբ` հայաստանյան օրակարգի թիվ 1 թեման հայնտվել է այնպիսի լրատվամիջոցների գլխավոր նորություններում, ինչպիսիք են «Եվրոնյուզ»-ը, CNN-ը, BBC-ն, «France 24»-ը , «Deutche Welle»-ն, «Ռոսիա 24»-ը, «Russia Today-ը և այլն:  Որոշ լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվող միջոցառումը, իսկ մյուսները` ծավալուն հոդվածներով ներկայացրել Հայոց ցեղասպանության պատմությունն ու տարելիցի միջոցառումները: 

«Եվրոնյուզ» հեռուստաընկերությունը առավոտյան ժամը 10-ից  հեռարձակում էր Ծիծեռնակաբերդում անցկացված պաշտոնական միջոցառումը, որին ներկա էին նաև տարբեր երկրների ղեկվարներ: Լրատվամիջոցը  հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան 20 երկրներ: «Այն ճանաչվեց նաև Գերմանիայի Նախագահի կողմից, ով կիրառեց «ցեղասպանություն» բառը: Թուրքիան հրաժարվում է եզրույթից՝ պնդելով, թե կազմակերպված ջարդ չի եղել, այլ զոհեր են եղել 2 կողմից էլ»,- հայտնել է «Եվրոնյուզ»-ը:

BBC հեռուստաընկերությունն էլ գրել է, որ Օսմանյան Թուրքիայի տարածքում սպանվել են 1.5 մլն հայեր, և ընդգծել, որ Թուրքիան հայերի կոտորածից 1 դար հետո ևս շարունակում է իր ժխտողականությունը: Թերթը մեջբերել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ ասվել են Ծիծեռնակաբերդում. «Շնորհակալ եմ բոլորից, ովքեր այստեղ են` ևս մեկ անգամ հաստատելու իրենց  նվիրվածությունը համամարդկային արժեքներին: Պետք է ասել, որ ոչինչ չի մոռացվել, որ 100 տարի անց մենք հիշում ենք»:

The Telegraph-ը  հիշեցրել է, որ ապրիլի 24-ի օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այդ օրը սպանվել է հայ մտավորականների մի մեծ խումբ: Թերթը ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը, ապա անդրադարձել  Թուրքիայի ժխտողականության փաստին: The Telegraph-ը գրել է, որ թեև Թուրքիան փորձում է Ցեղասպանության փաստը կապել Առաջին աշխարհամարտի հետ, բայց հայերի կոտորածը և տեղահանումը սկսվել են դեռևս 1895-96թթ.:

CNN հեռուսատաընկերությունն անդրադարձել է այն փաստին, որ հայերի կոտորածները համարվում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: «Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները, որոնք սկսվեցին ուղիղ հարյուր տարի առաջ, ապրիլի 24-ին, որոշ գիտնականների և այլոց համոզմամբ՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, չնայած «ցեղասապություն» բառն այդ ժամանակ գոյություն չուներ», - հայտնել է CNN-ը:

Ամերիկյան The New York Times-ը նկատել է, որ Հայաստան ժամանած բոլոր նախագահները, այդ թվում՝ Ֆրանսուա Օլանդն ու Վլադիմիր Պուտինը, ծաղիկներ են դրել Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ: Իսկ Los Angeles Times-ը ծավալուն հոդվածով ներկայացրել է Ցեղասպանության փաստերը և այն վերնագրել. «Հիշատակի օր. թուրքերը փորձեցին, հայերը` փրկվեցին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]