Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շիրակի մարզի բնակիչները հարգանքի տուրք մատուցեցին Հերհերի ձորում

Շիրակի մարզի բնակիչները հարգանքի տուրք մատուցեցին Հերհերի ձորում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Շիրակի մարզում շարունակվում են: Ի հիշատակ Եղեռնի զոհերի՝ ապրիլի 24-ին առավոտյան թեմի  գործող  եկեղեցիներում  մատուցվել են  հիշատակի պատարագներ:

Հիշատակի ու հարգանքի միջոցառումներ են կազմակերպվել մարզի բոլոր  համայնքներում, իսկ գլխավոր  հավաքատեղին, ինչպես միշտ, այս անգամ ևս Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձորն էր: Չնայած ուժեղ քամուն ու ձյանը, Շիրակի  եւ  Լոռու մարզերի բնակիչները, այս մարզերում գործող դիվանագիտական կառույցների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները, զինվորականները  հավաքվում  են  Հերհերի ձորում, որն ավելի հայտնի է Ջարդի ձոր անվամբ, գտնվող հուշակոթողի մոտ՝ ծաղիկներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Ինչպես անցած տարի, այս տարի ևս Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպվել էր  երթ, որին միացել էին  մարզի մյուս բուհերն ու ուսումնական հաստատությունները: Երթի մասնակիցները ավելի քան 7 կմ ճանապարհը եռագույնով և ցեղասպանությունը ճանաչած երկրների անունները կրող պաստառներով  Ջաջուռից շարժվել են դեպի Հերհերի ձոր:

Ըստ պատմական  որոշ վկայությունների, 1918-21 թվականներին այս տարածքում են նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղերի ավելի քան 12 հազար բնակիչ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]