Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաստաբանական միջազգային կազմակերպությունների անդամները քննարկում են Ցեղասպանության իրավական հետևանքները

Փաստաբանական միջազգային կազմակերպությունների անդամները քննարկում 
են Ցեղասպանության իրավական հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև  փաստաբանական գործունեության հիմնահարցերին նվիրված միջոցառումների կապակցությամբ, Հայաստան են ժամանել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Բուլղարիայի փաստաբանական համայնքների ներկայացուցիչներ և իրենց երկրներում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործունեություն ծավալած հայտնի փաստաբաններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից, փաստաբաները մեկ րոպե լռությամբ հարգել են 1915թ. Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորել է գործընկեր երկներից ժամանած փաստաբանների ու փաստաբանական միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցը Հայաստան: «Այսօր մենք մեր գործընկերներին հրավիրել ենք Հայաստան՝ քննարկելու Ցեղասպանության իրավական հետևանքները: Մենք փորձում ենք նաև այս միջոցով օտարերկրյա փաստաբաններին ներկայացնել մեր խնդիրները, փորձել նրանց միջոցով հասնել Ցեղասպանության միջազգային և վերջնական ճանաչմանը»:

Փարիզի փաստաբանների միության նախագահ Պիեռ Օլիվիե Սյուռը խոսել է Հայաստան իր  այցի և Ցեղասպանության խնդրով իր մտահոգության մասին: «Ես շատ հպարտ եմ և ուրախ եմ, որ այսօր Երևանում եմ և սույնով իմ հարգանքի տուրքն եմ մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին և ուզում եմ հատուկ շեշտել, որ այս մասնակցությունը նշան է այն բանի, որ մենք կիսում ենք ընդհանուր արժեքները՝ կապված մարդու իրավունքերի հետ և այդ տեսանկյունից շատ հպարտ եմ և ուրախ»:

Հայոց ցեղասպանության իրավական հարթակում միջազգային ճանաչման խնդրի համար Պիեռ Օլիվիեն ասել է. «Կարծում եմ, որ իրավական գնահատականը այս հարցի շուրջ շատ կարևոր է և կարևոր է, որ հարցի բարձրացումը և ներկայացումը  հենց իրավական կողմով լինի, ուստի և այս դաշտում է և շատ կարևոր է կապը նաև պատմության հետ»:

Հարցին, թե ճանաչելով այս Ցեղասպանությունը, հնարավո՞ր է կանխարգելել այլ ցեղասպանություններ, պարոն Օլիվիեն հաստատել է՝ ասելով, որ «Միանշանակ համոզված եմ, որ դա այդպես էլ կլինի, և մենք այսօր ներկայացնում ենք մի սերունդ, որը ցեղասպանություն տեսած և պատերազմներին հաջորդող սերունդի ներակայացուցիչ ենք և այդ տեսանկյունից համոզված եմ, որ դա այդպես էլ կլինի»:

Միջոցառման ընթացքում Ցեղասպանության պատմաիրավական հիմքերի մասին խոսել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանը՝ հանդես գալով «Ճանաչման իրավապատմական հետևանքները. Հայոց ցեղասպանությունը 100 տարի անց»  զեկույցով: Բացի բարոյական պահանջատիրությունից, ներկայացվել է նաև խնդրի իրավական կողմը:  «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար անհրաժեշտ իրավական փաթեթեը մշտապես եղել է Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների, փորձագետների և միջազգային իրավունքի մասնագետների ուշադրության կենտրոնում»: 

Նախաձեռնությունը է տարվում ոչ միայն դատապարտման, այլև նման ոճիրների կանխարգելման համար: «Մարդկության դեմ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Սակայն այս տարելիցը նոր հանգրվան է, որից այն կողմ Հայաստանը իր ուսերին ավելի մեծ պատասխանատվություն է վերցնում: Այսպես կոչված բարոյական իրավունք՝ պայքարելու համայն մարդկության ավելի լավ ու անվտանգ ապագայի համար: Մենք նախաձեռնում ենք սպանությունների դեմ պայքարի միջազգային նոր շարժում: Այն հիմնված է լինելու արդեն իսկ գործած հանցանքների ճանաչման ու դատապարտման վրա և ուղղված՝ ապագայում ցեղասպանությունները կանխարգելելուն: Դատապարտում և կանխարգելում: Ահա այն առաքելությունը, որ Հայաստանը վերցնում է իր վրա, և որին պատրաստ են աջակացել աշխարհի շատ երկրներ ու ազդեցիկ կառույցներ:

Փաստաբան Տարոն Սիմոնյանն էլ խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային իրավական պատասխանատվության հիմքերի ու մեխանիզմների մասին և, մասնավորապես, նշել տարբեր երկրների հետ համագործակցելու, միջոցներ ձեռնարկելու և իրավական նորմեր ընդունելու խնդիրները: Օրինակներ են բերվել բազմակողմ միջազգային պայմանագրերից, իրավական պրակտիայից ինչպես նաև նշվեց պատմական իրադարձությունների արդյունքում ընդունված տարբեր փաստաթղթերի մասին: «1915թ.-ի մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները գրավոր ձևով դիմել են Օսմանյան կայսրության ղեկավարությանը՝ պահաջելով վերջ դնել մարդկության դեմ ուղղված հանցագործությանը: Առաջին անգամ այս արտահայտությունն այդ փաստաթղթում է ամրագրվել»:

Հյուրերը շրջայց են կատարել Փաստաբանների պալատի շենքում, ծանոթացել Փաստաբանական դպրոցի հնարավորություններին և Հանրային շահերի պաշտպանի գրասենյակի գործունեությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]