Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փոլ Մակարտնին գլխավորել Է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի ամենահարուստ երաժիշտների վարկանիշը

Փոլ Մակարտնին գլխավորել Է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի ամենահարուստ երաժիշտների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beatles խմբի հիմնադիրներից մեկը՝ Փոլ Մակարտնին, գլխավորել Է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի ամենահարուստ երաժիշտների վարկանիշը, որն ամեն տարի կազմում Է The Sunday Times թերթը: Չնայած այն բանին, որ լիվերպուլյան քառյակի հայտնի բաս-կիթառահարը եւ վոկալիստն արդեն ավելի քան տասը տարի չի զբաղվում ակտիվ ստեղծագործական գործունեությամբ, նրա ունեցվածքը գնահատվում Է 730 միլիոն ֆունտ ստեռլինգ (1,1 միլիարդ դոլար), ինչը 20 միլիոն ֆունտով (30 միլիոն դոլարով) ավելի Է 2014 թվականի համեմատությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին հաղորդել Է Press Association գործակալությունը:  

Առավել ունեւոր երաժիշտների երկրորդ հորիզոնականում անգլիացի կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերն Է՝ 975 միլիոն դոլարով: Առաջատարների եռյակը եզրափակում Է իռլանդական U2 ռոք-խումբը, որն իր գոյության ընթացքում վաստակել Է 646 միլիոն դոլար: Վարկանիշի հաջորդ տեղերում են երգիչ եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնը (405 միլիոն դոլար) եւ The Rolling Stones խմբի վոկալիստ Միք Ջագերը (337,5 միլիոն դոլար):   

Նրանց հաջորդում են անգլիացի կիթառահար եւ երգերի հեղինակ Քեյթ Ռիչարդսը (315 միլիոն դոլար),  պարուսույց, երաժիշտ եւ պրոդյուսեր Մայքլ Ֆլեթլին (292 միլիոն դոլար), 8 – 9-րդ տեղերում են The Beatles-ի նախկին հարվածային, երգերի հեղինակ Ռինգո Սթարը (270 միլիոն դոլար) եւ բրիտանացի երաժիշտ Սթինգը: Այս վարկանիշում 10-րդ հորիզոնականն զբաղեցրել Է բրիտանացի ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ Ռոջեր Ուոթերսը (240 միլիոն դոլար): Ամբողջական ցուցակը կհրապարակվի ապրիլի 26-ին The Sunday Times-ում:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, բրիտանական շոու-բիզնեսի ամենահարուստ գործիչների վարկանիշում Մակարտնիի դիրքերն զգալիորեն ամրապնդվել են 2011 թվականի հոկտեմբերին ամերիկուհի ձեռնարկատեր Նենսի Շեւելի հետ նրա հարսանիքից հետո: Աստղային զույգի ընդհանուր ունեցվածքում նրա ավանդը կազմել Է 225 միլիոն դոլար:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]