Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պաշտոնական Բեռլինի և Վիեննայի դիրքորոշումների փոփոխությունը դարակազմիկ իրադարձություն է. փորձագետ

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պաշտոնական Բեռլինի և Վիեննայի 
դիրքորոշումների փոփոխությունը դարակազմիկ իրադարձություն է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պաշտոնական Բեռլինի և Վիեննայի դիրքորոշումների փոփոխությունը դարակազմիկ իրադարձություն է: «Մենք պետք է չմոռանանք, որ Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիան և Ավստրիան Թուրքիայի դաշնակիցներն էին և այսօր նրանք իրերը կոչում են իրենց անուններով, ինչը շատ կարևոր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ ապրիլի 22-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա նշեց, որ առերեսվելով  իր պատմությանը՝ պաշտոնական Բեռլինը փորձում է ձերբազատվել իր ծանր անցյալի ևս մի հատվածից: «Նախկինում Գերմանիան ձերբազատվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմում իր պատմության ծանր էջերից, իսկ այժմ հերթը հասել է նաև Առաջին համաշխարհային պատերազմում իր գործած մեղքերի թողությանը»,-պարզաբանեց Մեհրաբյանը:

Ավստրիայի Հանրապետության խորհրդարանն ապրիլի 22-ին գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:  

Գերմանիայի խորհրդարանն իր պաշտոնական կայքում հրապարակել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նոր բանաձևի նախագծի տեքստը, որում մի քանի անգամ նշվում է «ցեղասպանություն» եզրույթը:

Ապրիլի 24-ին, Գերմանիայի ժամանակով առավոտյան ժամը 9-ին հենց Հայոց ցեղասպանության հարցի քննարկմամբ էլ սկսվելու է լիագումար նիստը: Քննարկմանը հատկացվելու է մեկ ժամ, որի ընթացում 3 զեկուցումով հանդես են գալու Գերմանիայի խորհրդարանի ամենախոշոր խմբակցությունները` ՔԴՄ/ՔՍՄ միությունը, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ձախակողմյանների կուսակցությունը: Դրանից հետո քվեարկության է դրվելու բանաձևի նախագիծը` արդեն «ցեղասպանություն» եզրույթով ու հիմնավորմամբ, թե որ կոնվենցիայի որ կետով են օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը ենթակա կոչվելու «ցեղասպանություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]