Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռոդ Այլենդի Կոնգրեսի գմբեթը մինչև ապրիլի 24-ը կլուսավորվի հայկական եռագույնի գույներով

Ռոդ Այլենդի Կոնգրեսի գմբեթը մինչև ապրիլի 24-ը կլուսավորվի հայկական 
եռագույնի գույներով

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդ նահանգի Կոնգրեսի շենքի գմբեթը մինչև ապրիլի 24-ը կլուսավորվի Հայաստանի եռագույնը խորհրդանշող գույներով` կարմիր, կապույտ, ծրանագույն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Թվիթեր»-ի միկրբոլոգում հայտնում է ԱՄՆ-ում լույս տեսնող «Armenian Weekly» անգլալեզու շաբաթաթերթը` նշելով, որ սա հարգանքի տուրք է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Նրան հետեւել են Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսը, Լիբանանը, Արգենտինան (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը: Այդ թվում`  Միացյալ Նահանգների Ալյասկա, Արիզոնա, Արկանզաս, Կալիֆորնիա, Կոլորադո, Կոնեկտիկուտ, Դելավեր, Ֆլորիդա, Ջորջիա, Այդահո, Իլլինոյիս, Կանզաս, Կենտուկի, Լուիզիանա, Մեյն, Մերիլենդ, Մասաչուսեթս, Միչիգան, Մինեսոտա, Միսուրի, Նեբրասկա, Նևադա, Նյու Հեմփշիր, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո, Նյու Յորք, Հյուսիսային Կարոլինա, Հյուսիսային Դակոտա, Օհայո, Օկլահոմա, Օրեգոն, Փենսիլվանիա, Ռոդ Այլենդ, Հարավային Կարոլինա, Թենեսի, Տեխաս, Յուտա, Վերմոնտ, Վիրջինիա, Վաշինգտոն, Վիսկոնսին նահանգները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]