Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ որբերի փրկության բրնձի սրվակը մշտական ցուցադրության կդրվի Հայոց ցեղասպանության թանգարանում

Հայ որբերի փրկության բրնձի սրվակը մշտական ցուցադրության կդրվի Հայոց 
ցեղասպանության թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրնձով լի սրվակը, որն ունի 95 տարվա պատմություն, այսուհետ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության մասը կկազմի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 21-ին կայացած միջոցառման ընթացքում ամերիկացի լրագրող Կատերինա Յամադան այն հանձնեց թանգարանի մշտական ցուցադրությանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի տեղեկացմամբ` անցյալ տարի Կատերինա Յամադան ամերիկյան մի փոքրիկ խանութում, որտեղ հին առարկաներ են վաճառվում, հայտնաբերել է մի սրվակ, որի վրա «հայեր» բառն է գրված եղել: Քանի որ լրագրողը ծնվել ու մեծացել է Ֆրեզնոյում, ուր շատ հայեր են ապրում, հետաքրքրել է այդ իրով ու գնել այն: «Որպես լրագրող՝ նա հոդված էր գրել, որին մենք ծանոթացանք, կապ հաստատեցինք իր հետ` խնդրեցինք, որ տրամադրի այն մեր այս տարվա ցուցադրությանը: Պատասխան նամակ եկավ: Այս տարի Կալիֆորնիայում մասնակցում էի մի կարևոր միջոցառման, որի ժամանակ, ի ուրախություն ինձ, այնտեղ հանդիպեղի Քեթրինին, ով մոտեցավ ու նամակով տվեց այն ինձ` նշելով, որ մշտապես հանձնում է թանգարանի ցուցադրությանը: Սա սրվակ է, որում պահվում է բրինձ, սա որբի համար մեկ օրվապահիկ է, որպեսզի նրանք սովից չմեռնեն: Ամերիկայում հաստատված որբ երեխաների համար պատրաստվել են սրվակներ, որոնք լցվել են բրնձով ու ուղարկվել որոշակի հասցեներով: Սրվակի վրա գրված է` «Մերձավոր Արևելքի 750 հայ երեխաներին թույլ է տալիս գոյատևել»: Սա 95 տարվա բրինձ է»,- հայտնեց Հայկ Դեմոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]