1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լիտվայի Կաունաս քաղաքում կայացել է Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ

Լիտվայի Կաունաս քաղաքում կայացել է Ցեղասպանության տարելիցին նվիրված 
համերգ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունն ապրիլի 17-ին, Կաունաս քաղաքում իրականացրել է համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգին ներկա են եղել Լիտվայի Եպիսկոպոսաց ժողովի նախագահ, Արքեպիսկոպոս Սիգիտաս Տամկյավիչյուսը, Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրյուս Կրիվասը, Կաունասի քաղաքապետ Վիսվալդաս Մատիոշայտիսը, փոխքաղաքապետ Վասիլիուս Պոպովասը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, անվանի երաժիշտներ, լրագրողներ, ակադեմիական, մտավորական շրջանակների, ինչպես նաև Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Հանրահայտ լիտվացի դիրիժոր Յուոզաս Դոմարկասի ղեկավարությամբ Կաունասի Սիմֆոնիկ նվագախմբի և հատուկ հրավիրված մենակատարներ` ջութակահար Հայկ Կազազյանի (Հայաստան), շեփորահար Թոմաս Կրիչյուսի (Լիտվա) և տենոր Լիպարիտ Ավետիսյանի (Հայաստան) կատարմամբ հնչել են Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ջիակոմո Պուչինիի և Ֆրանչեսկո Չիլեայի ստեղծագործությունները:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]