Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը կքննարկի Որոտանի գործարքի էապես լրամշակված պայմանագիրը

Կառավարությունը կքննարկի Որոտանի գործարքի էապես լրամշակված 
պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը որոշակի փոփոխություններ և լրացումներ կկատարի 2013 թվականի նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման մեջ: Կառավարության ապրիլի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծով գործադիրն, ամենայն հավանականությամբ, հավանություն կտա բարեփոխված և կողմերի միջև իրավահարաբերություններն առավել հավասարակշռված եղանակով կարգավորելու նպատակով էապես լրամշակված «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի պայմանագրին և Հայաստանի Հանրապետությանը պատկանող գույքային իրավունքների տրամադրման և փոխանցման պայմանագրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նոր որոշմամբ լիազորություն կտրվի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ՀՀ կառավարության անունից ստորագրել վերը նշված պայմանագրերը և դրանց վերաբերվող բոլոր լրացուցիչ համաձայնագրերն ու փաստաթղթերը:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Որոտանի Հիդրոէլեկտրակայանների Համալիր» ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո գույքի վերջնական հանձնում տեղի չի ունեցել և գործարքը չի ավարտվել, քանի որ կողմերը վերսկսել են բանակցությունները, քննարկել պայմանագրի որոշակի դրույթներ: Դրա արդյունքում կողմերը որոշում են կայացրել պայմանագրում կատարել փոփոխություններ և վերաձևակերպել որոշ դրույթներ:

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների hամալիրի» գնորդն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» փակ բաժնետիրական ընկերությունն է: 

 

Լուսանկարը`  vorotancascade.am


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am