1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

RFI-ի հատուկ թղթակիցն ուղևորվել է Արևմտյան Հայաստան՝ ներկայացնելու հայկական ժառանգության ներկայիս վիճակը

RFI-ի հատուկ թղթակիցն ուղևորվել է Արևմտյան Հայաստան՝ ներկայացնելու 
հայկական ժառանգության ներկայիս վիճակը

ՓԱՐԻԶ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) հատուկ թղթակիցն ուղևորվել է Թուրքիայի արևելք, որպեսզի պարզի՝ ինչ է կատարվել հայկական եկեղեցիների և գերեզմանների հետ, ինչպես են ապրում նրանք, որոնց այժմ անվանում են «թաքնված հայեր» և ինչ է կատարվում արդեն 20 տարի փակ հայ-թուրքական սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ RFI-ն մասնավորապես գրել է. «2015 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: 1915-ից 1923 թվականների ընթացքում ժամանակակից Թուրքիայի տարածքում ոչնչացվել է 1,5 մլն հայ: Այդ մասշտաբային սպանությունները դարձել են 20-րդ դարի ամենավտանգավոր հանցագործություններից մեկը: Թուրքական իշխանությունները մինչ օրս հրաժարվում են ընդունել ցեղասպանությունը»:

Ֆրանսիական ռադիոյի հատուկ թղթակիցն արդեն իսկ եղել է Բիթլիսում, Վանում, Դիարբեքիրում: Մի քանի ռեպորտաժների միջոցով լայնորեն ներկայացվել են տեղի հայության ներկայիս խնդիրները, հայկական մշակութային ժառանգության պատմություններն ու ներկայում դրանց վիճակը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]