Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը սեփական կորուստները քողարկելու անհույս փորձ է. ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը սեփական կորուստները քողարկելու անհույս 
փորձ է. ԼՂՀ ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ապրիլի 21-ին տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի  շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և արդյունքում տվել 5 զոհ և 10 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նշված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական քարոզչության տարածած տեղեկատվությունը՝ այն որակելով ոչ այլ կերպ, քան այսօր՝ ապրիլի 21-ի գիշերը իր իսկ կողմից շփման գծի հյուսիսարևելյան /Սեյսուլան/ ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում կրած սեփական կորուստները քողարկելու անհույս փորձ:

ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն շարունակում են իրականացնել իրենց մարտական դիրքերի պաշտպանությունը և անհրաժեշտության դեպքում դիմում կանխարգելիչ գործողությունների»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձը: Ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ: ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]