1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սերժ Թանկյանի հարյուրավոր երկրպագուներ հավաքվել են Հանրապետության հրապարակում

Սերժ Թանկյանի հարյուրավոր երկրպագուներ հավաքվել են Հանրապետության 
հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի հարյուրավոր երկրպագուներ այժմ գտնվում են Հանրապետության հրապարակի «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որտեղ կանգ են առել ռոք խմբի երգիչները: Երկրպագուներն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին, որ վաղուց էին սպասել Թանկյանի համերգին Երևանում և նրանցից շատերի երազանքն իրականություն է դարձել: «Նա իսկական հայ է, մեծատառով մարդ, շատ լուրջ գործ է կատարում իր երկրի և ժողովրդի համար: Ապրիլի 24-ի իր համերգով նա կրկին կոչ կանի ամբողջ աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել մարդկության դեմ հանցագործությունները: Մենք հիանում ենք նրա այդ խիզախ արարքով և ոգեշնչվում այն երաժշտությամբ, որը նա է ներկայացնում»,- ասաց Թանկյանի երկրպագուներից՝ Մարինե Գրիգորյանը:

Խմբի անդամներից ոմանք պատուհանից հետևում էին երկրպագուներին, ովքեր ավելի էին ոգևորգվում և սկսում կատարել խմբի հայտնի ստեղծագործություններից հատվածներ, պարբերաբար վանկարկելով խմբի անդամների անունները:   

Ռոք խումբն ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք մենահամերգով դեռ չի եզրափակի «Արթնացրեք հոգիները» շրջագայությունը, որի ընթացքում խումբը հասցել է լինել տարբեր երկրներում` Անգլիա,  Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Ռուսաստան: Աշնանը նախատեսվում են խմբի համերգները Բրազիլիայում և Արգենտինայում: «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության շրջանակում սեպտեմբերի 25-ին համերգային երեկո կանցկացվի Սան Պաուլոյի Anhembi Arena-ում, իսկ սեպտեմբերի 30-ին՝ Բուենոս Այրեսի GEBA սրահում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]