1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արա Գևորգյանը ցեղասպանության տարելիցին նվիրված նոր երգեր ունի

Արա Գևորգյանը ցեղասպանության տարելիցին նվիրված նոր երգեր ունի

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր ստեղծագործություն է ձայնագրել և դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Ստեղծագործությունը և տեսահոլովակը հայերեն և անգլերեն տարբերակներով են՝ «Կանք ու կլինենք» և «Remember» անուններով համապատասխանաբար: Գևորգյանի խոսքով՝ երկու երգերն ընդգրկվել են «Սև ապրիլ» նախագծում, իսկ դրանց տեսահոլովակները հանրությանը կներկայացվեն ապրիլի 24-ին: 

«Երգերը ձայնագրվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ. ֆանտաստիկ ձայնագրություն է: Շնորհակալ եմ մեծ մաեստրո Հովհաննես Չեքիջյանին և իմ սիրելի Էդուարդ Թոփչյանին՝ ձայնագրման համար: Նրանք անշահախնդիր կերպով կազմակերպեցին մեր ձայնագրությունը: Անգլերեն տեքստի հեղինակը Դանիել Դեքերն է, իսկ հայերեն տեքստի հեղինակը Լևոն Բլբուլյանն է: Երգի մեջ շատ կարևոր ուղերձ կա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Արա Գևորգյանը: 

Պուերտոռիկացի-ամերիկացի երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերը, ով համագործակցել է Գևորգյանի հետ, ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունի: Փաստում է՝ թեև ծնունդով հայ չէ, բայց ընտրությամբ ինքն իրեն հայ է համարում: «Շուտով Հայաստանի քաղաքացիություն կունենամ և շատ հպարտ եմ: Երբ Արա Գևորգյանի «Մուշ» երգի համար բառեր էի գրում, առաջին անգամ իմացա ցեղասպանության մասին: Այնուհետև լսեցի «Ադանա» կատարումը  և այն հրաշալի էր»,-նշեց երգիչը, ով լրագրողների համար նաև կատարեց «Կիլիկիա» ստեղծագործությունը: 

Բացի այդ, Գևորգյանի «Ադանա» ստեղծագործությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ձայնագրվել է 15 լեզուներով և կներկայացվի մեկ ամբողջական ձայնասկավառակի տեսքով: Երգը կատարում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Արա Գևորգյանի խոսքով՝ ձայնասկավառակն այս օրերին պատրաստ կլինի: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր:

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]