1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերմանիայի կառավարությունը կսատարի 1915-ի դեպքերը ցեղասպանության օրինակ համարող նախագծին. Մերկելի խոսնակ

Գերմանիայի կառավարությունը կսատարի 1915-ի դեպքերը ցեղասպանության օրինակ համարող նախագծին. Մերկելի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շթեֆեն Զայբերթը հայտարարել է, որ կառավարությունը կսատարի ապրիլի 24-ին խորհրդարանում ներկայացվելիք բանաձևին, որով 1915 թվականի եղելությունը հայտարարվում է ցեղասպանության օրինակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ  Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ նման քայլով Եվրոպական միությունում Թուրքիայի գլխավոր առևտրային գործընկերը և իր տարածքում միլիոնավոր թուրքերի հյուրընկալած Գերմանիան կմիանա մյուս պետություններին և միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են Ֆրանսիան, Եվրոպական խորհրդարանը և Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ովքեր արդեն օգտագործել են նախագահ Էրդողանի կողմից դատապարտելի «ցեղասպանություն» բառը:

Գերմանիայի կառավարությունը մի շարք պատգամավորների դիմադրության արդյունքում ապրիլի 20-ին հետ է կանգնել Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի կոտորածները նկարագրելու ժամանակ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու որոշումից:

Գերմանիան երկար ժամանակ ընդդիմացել է «ցեղասպանություն» բառի կիրառմանըˋ ի տարբերություն Ֆրանսիայի և մյուս երկրների: Սակայն այժմ կոալիցիոն կառավարությունը հայտնվել է  խորհրդարանականների ճնշման տակ, որոնք ցանկանում են բառը ներառել բանաձևում: «Կառավարությունը սատարում է բանաձևի նախագծին, որում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերին բաժին հասած ճակատագիրը պատմության մեջ տեղի ունեցած զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների, արտաքսումների և այո´, 20-րդ դարի ցեղասպանությունների օրինակ է»,- ասել է Զայբերթը:

Պահպանողական քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավորները և սոցիալ-դեմոկրատները պնդում են, որ բանաձևի նախագծում, որից հանվել էր «ցեղասպանություն» բառը, կրկին փոփոխություն արվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]