Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ցեղասպանության նահատակների սրբապատկերն ապրլիլի 24-ին երկրպագության համար կտեղադրվի Ծիծեռնակաբերդում

Ցեղասպանության նահատակների սրբապատկերն ապրլիլի 24-ին երկրպագության 
համար կտեղադրվի Ծիծեռնակաբերդում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հավաքական սրբադասման արարողությունը կամփոփվի համազգային լռության րոպեով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց  Սրբադասման արարողության եւ հիշատակի ոգեկոչման ապրիլյան միջոցառումների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ` սրբադասման արարողությանը մասնակից են լինելու կաթոլիկ, ուղղափառ, բողոոքական եկեղեցիների շուրջ 80 ներկայացուցիներ: «Ներկա են լինելու անդամներ նաև միջեկեղեցական մեծագույն կազմակերպություններից, այդ թվում՝ Եկեղեցիների համաշխարհաին խորհրդի գլխավոր քարտուղարը, Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի նախագահն ու գլխավոր քարտուղարը: Բաց խորանում է տեղի ունենալու սրբադասման արարողությունը, որն իր հիմնական վերջավորությունն ստանալու է ուղիղ 19:15-ին` որպես 1915 թվականի խորհրդանիշ, այդ ժամանակ նաև համազգային լռության րոպեն է լինելու, որը հոգևոր ճիչով է ուղեկցվելու,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց հոգևորականը:

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հայտնեց, որ սրբերի հռչակման արարողության ընթացքում կօծվի սրբադասման սրբապատկերը, որը կտրվի հավատավոր ժողովրդի երկրպագությանը: «Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ընթացող հանդիսավոր հիշատակության արարողության ժամանակ առաջին անգամ տրվելու է ոչ թե հոգեհանգստի, այլ սրբադասվածների հիշատակության կարգ»,- հայտնեց նա:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ երկրպագության համար սրբապատկերը տեղադրված կլինի նաև Ծիծեռնակաբերդում, ապրիլի 24-ին: Նրա խոսքով՝ այս շաբաթվա ընթացքում կհայտարարվի Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցման մասին, որը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարևանությամբ է տեղակայվելու:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]