1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արմենպրես»-ի լուսանկարները ցուցադրվել են Մոսկվայի «Հաղթանակի 70- ամյակը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում

«Արմենպրես»-ի լուսանկարները ցուցադրվել են Մոսկվայի «Հաղթանակի 70-
ամյակը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում

ՄՈՍԿՎԱ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի կապակցությամբ տեղի է ունեցել «Հաղթանակի 70-ամյակը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որը կազմակերպել էին ԱՊՀ մի շարք երկրների ազգային լրատվական գործակալությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ցուցահանդեսին ներկայացվել է 90 նկար, որոնք կարելի է տեսնել www.ania-news.info/exhibition70/index.html հղումով: Ցուցադրությանը օժանդակել է նաեւ Հայաստանի ազգային լրատվական գործակալությունն՝ «Արմենպրես»-ը՝ տրամադրելով լուսանկարներ: Ցուցադրության կայացմանն աջակցելու համար գործակալությունը գործընկեր ՏԱՍՍ-ից ստացել է նաեւ շնորհակալական նամակ:

Ցուցադրությունը կազմակերպվել էր ԱՊՀ երկրների ազգային գործակալությունների խորհրդի ղեկավարների որոշմամբ: Լուսանկարները պատմում են Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ արված զինվորների սխրանքների, պարտիզանական շարժման, վետերանների կյանքի եւ յուրաքանչյուր տարի Հաղթանակի օրվա տոնակատարությունների մասին:

«Ցուցահանդեսը, որը կազմակերպել է ՏԱՍՍ-ն ԱՊՀ այլ երկրների գործընկերների հետո, մեր հարգանքի տուրքն է այն դժվար սխրանքին, որ կատարել է խորհրդային ժողովուրդը»,- ասել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը: Նա շեշտել է, որ ցուցանմուշները պատմական նշանակություն ունեն, քանի որ արտացոլում են մեր խորագույն հարգանքը հաղթողների սերնդի հանդեպ, ովքեր ոչ միայն արյունահեղ պայքարում տապալեցին ֆաշիզմը, այլեւ հետագայում նպաստեցին երկրի վերածննդին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]