Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կոպենհագենում կատարվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ

Կոպենհագենում կատարվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոպենհագենի Մայր Տաճարում հայ և դանիացի բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ տեղի է ունեցել պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը մասնակցել են Դանիայում ՀՀ դեսպանը, Դանիայի հայ համայնքի ներկայացուցիչները, պատվավոր հյուրեր, լրագրողներ և հարյուրավոր դանիացիներ:

«Այդ երեկո հայ և դանիական եկեղեցիների ծիսակարգերը միահյուսվեցին հիշատակի արարողության ժամանակ, իսկ դանիական և հայկական երգչախմբերը կատարեցինն հայ և դանիական հոգևոր երգեր: Ի նշան հիշատակի և պահանջի` վառվեցին նաև հարյուրավոր մոմեր»,- ասված է Դանիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]